Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1983թ. հուլիսի 24-ին, Երևանում: 1992-2001թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որից անմիջապես հետո ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի դերասան, այնուհետև զարգացնելով հմտությունները՝ դարձել է բալետի մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել, Միրթա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Հավերժահարս, Փողոցային պարուհի), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Ֆրիգիա), «Հավերժություն» (2-րդ ջութակ) «Գայանե» (Գայանե), Մ.Մավիսակալյանի, Լ.Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Հռիփսիմե), Ց.Պունիի «Կորսար» (Կորսարի Պադեդե), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Շուշանիկ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: