Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1973թ. մարտի 20-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի դերասան: 1995-98թթ աշխատել է Կրասնոդարում` Յուրի Գրիգորովիչի «Պրեմիերա» բալետային թատերախմբում: Հանդես է եկել Պ.Չայկովսկու «Կարապի լիճ», Դ.Շոստակովիչի «Ոսկե դար», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում: 1997թ-ից հանդես է գալիս Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես առաջատար մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի, Փողոցային պարուհի, Ծաղկավաճառ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (7-րդ վալս), Ա.Պիացոլլայի «Տանգո» և այլն: 2001թ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա ազգային թատերական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն բալետային դերասան» մրցանակին: 2003թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար