Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 1-ին, Երևանում: Բալետի արտիստներ Հովհաննես Դիվանյանի և Ելենա Պավլիդիի դուստրն է, բեմադրիչ Դավիթ Հարությունյանի կինը: 1984-92թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում` Լ.Սեմանովայի արվեստանոցում: 1991թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասանուհի, 1993թ-ից` որպես բալետի մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Միրթա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի, Փողոցային պարուհի, Հավերժահարս), «Պախիտա», Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), «Հավերժություն», Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Հ.Պյորսելի «Մավրի պավանա» (Դեզդեմոնա, Էմիլիա), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Մ.Մավիսակալյանի, Լ.Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Կրակի քրմուհի), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտ» (Փերի), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիկին Կապուլետ), Ա.Պիացոլլայի «Տանգո», Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», Ց.Պունիի «Էսմերալդա», համերգային համարներ Բալանշինի, Բրյանցևի բեմադրությամբ և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2003թ-ից դասավանդում է դասական պար Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2012թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար