Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1971թ. ապրիլի 29-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում: 1994թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1996-97թթ ռեժիսուրա է ուսանել Փարիզի «La Femis» ազգային կինոդպրոցում: Եղել է «Ար» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, ռեժիսոր` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, ռեժիսորի օգնական` «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ‎ֆիլմերի ռեժիսոր: Աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում: 2005թ. նրա «Ակներ» կարճամետրաժ ‎ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան XXVII ՄԿՓ-ի «Հեռանկարներ» բաժնում: 2004-05թթ երևանյան «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հաշվետվություն ընթրիքի ժամանակ» (1995թ.), «Լավաշ» (1998թ.), «Ներսը և դուրսը» (1999թ.), «Աղապատանք» (2000թ.), «Ջավախք, մոռացված հայրենիք» (2001թ.), «Որդան կարմիր» (2002թ.), «Քյարիզ» (2005թ.), «Ապոն կանչեց» (2006թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Երևանյան ռեգթայմ» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2008թ.), «Գնացք» (2014թ.), «Մոսկվիչ, իմ սեր» (2015թ.), «Փրկության քարտեզ» (2015թ.) և այլն: