
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆ

Ծնվել է 1956թ. ապրիլի 4-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարանը, 1980թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Ղազարոս Սարյանի և Ավետ Տերտերյանի դասարանները: 1980-84թթ աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական կապելլայում` որպես երաժշտական ասիստենտ: 1989թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2000թ-ից` պրոֆեսոր): 1989-90թթ աշխատել է Գլազգոյի «Շոտլանդիա» համալսարանի էլկտրո ակուստիկ ստուդիայում: Հետագայում այդ փորձը բերել է Հայաստան, բացել է էլէկտրոնիկ երաժշտության բաժին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Գրանցվել է լավագույն 500 առաջատար կոմպոզիտորների շարքում, ում աշխատանքները ներառվել են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատուում: 1990-92թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես երաժշտական ղեկավար: 1994-2002թթ եղել է «Գանձասար» հոգևոր կենտրոնի շարականագիտական բաժնի ղեկավարը և երաժշտական խմբագիրը, 2001-02թթ` Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կառավարական հանձնաժողովի գեղարվեստական ղեկավարը: 2002թ. եղել է «Վեմ» ռադիոկայանի հիմնադիր կազմում: Նրան գործեր են պատվիրել այնպիսի մենակատարներ և անսամբլներ, ինչպիսիք են Օլեգ Կոգանը, Յուրի Բաշմետը, Լոնդոն Սիմֆոնիետան և այլք: Կոմպոզիտորի ստեղծգործություններից «Հրեշտակի տաղ», տաղերի եռյակը (հայկական միջնադարյան հոգևոր երաժշտության ձև) բազմիցս կատարվել է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում: 1989-96թթ գրել է երաժշտություն մի քանի ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: Նրա երաժշտությունը օգտագործվել է Արա Վահունու և Զոհրապ Պապոյանի ֆիլմերում: 2000թ. գրել է երաժշտություն «Խոր վիրապ» թատերական ներկայացման և համանուն ֆիլմի համար: Գրել է Լարային քառյակ (1978թ.), «Եռյակ» (1979թ., ջութակի, կլառնետի, դաշնամուրի համար), Էսքիզներ (1980թ., սիմֆոնիկ նվագախմբի համար), Փողային կվինտետ թիվ 1 (1980թ.), Սիմֆոնիա թիվ 1 (1980թ., ամբողջական սիմֆոնիկ նվագախմբի համար, Սիմֆոնիկ երաժշտական մրցույթի հանրապետական մրցանակ), «Թանկա» (1983թ., վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար՝ հին ճապոնական պոեզիայի տեքստով), Սիմֆոնիա համար 2, «Lux Aeterna» (1986թ., նախատեսված կամերային նվագախմբի, երգչախմբի, 2 մենակատարների և եկեղեցական զանգերի համար), Սիմֆոնիա թիվ 3 (1989թ., կամերային անսամբլի և ֆոնոգրամների համար), Փողային կվինտետ թիվ 2 (1989թ.), Սիմֆոնիա թիվ 4 (1998թ.), «Տաղ հրեշտակային» (2001, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի և սոպրանոյի համար), «Մուտք» օպերա (2002թ., նվագախմբի, ժողովրդական գործիքների, շոտլանդական պարկապզուկի, ավստրալիական դիջիրիդուի համար), «Տաղ ավետման» (2008թ., ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար), «Տաղ սուրբ երրորդության» (2012թ., ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար): 1997թ-ից հայ ժամանակակից երաժշտության կենտրոնի տնօրենն է, 1999թ-ից` հայ երաժշտության ինֆորմացիան կենտրոնի նախագահը, 2000թ-ից` «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտության և արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը: 2003թ. արժանացել է Միջազգային բնական գիտությունների և հասարակության, 2006թ.՝ Եվրոպական միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: 1999թ-ից ԱՄՆ կոմպոզիտորների միության անդամ է: 2005թ. արժանացել է Հանովերի Ալբերտ Շվայցերի անվան մեդալի, 2006թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Մոսկվայի «Պետրոս 1-ին» մեդալի, 2007թ.՝ Իտալիայի Լեոնարդո դա Վինչի շքանշանի, 2009թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: