Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԻՍ ԿԱՊԼԱՆՋՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1952թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանի կինն է: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1973-91թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ավելի քան 10 ֆիլմերում` «Մարդը Օլիմպոսից», «Խոնարհվիր վաղվա օրվան», «Հեծյալ, որին սպասում էին», «Մխիթար Սպարապետ», «Կապույտ Մավրիկի», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Հեղկոմի նախագահ» և այլն: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Վերադարձ» (2010թ.), «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» (2012թ.) և այլ հեռուստասերիալներում: