Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Բանաստեղծ, հրապարակագիր, պատմաբան

Մկրտիչ Պոտուրյան

Հայագետ, լրագրող

Ավետ Գաբրիելյան

Ջութակահար

Արա Սարգսյան

Քանդակագործ

Ռոբերտո Գյուլբենկյան

Արևելագետ, աղբյուրագետ

Շմավոն Թորոսյան

Բանաստեղծ

Աիդա Ավետիսյան

Կոմպոզիտոր

Փիթեր Սուրյան

Արձակագիր, հրապարակախոս

Ելենա Տեր-Ավագյան

Գեղանկարչուհի

Վարուժան Խտշյան

Բեմադրիչ, դերասան

Վիկտոր Խաչատրյան

Ջութակահար, դիրիժոր

Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր

Արմինե Անդա

Դերասանուհի, գրող

Աշոտ Ահարոնյան

Հաղորդավար, լրագրող

Շուշանիկ Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար

Զարուհի Ռշտունի

Հաղորդավար

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 5-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի եղբայրն է, երաժշտագետ Աննա Արևշատյանի ամուսինը: 5 տարեկան հասակից հաճախել է ջութակի դասերի: 1970թ. տեղափոխվել է Երևան: 1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի և Հակոբ Վարդանյանի ջութակի դասարանները: 1978թ. ավարտել է նաև ասպիրանտուրան` պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ: 1975թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2013թ-ից՝ պրոֆեսոր): 1987-94թթ եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, որի ժամանակ մշակել է ավելի քան 150 հոգևոր և շուրջ 200 ժողովրդական, քաղաքային, հայրենասիրական երգեր: 1995թ-ից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի, 1996թ-ից՝ իր հիմնադրած «Հայաստան» նվագախմբի, 1999թ-ից՝ ջութակահարների և հնագույն երաժշտության «Մադրիգալ» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, 2000-07թթ՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրենը: Նրա գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր: Հեղինակել է «Շուշանիկ» (1981թ.), «Կայսրը» (2008թ.) օպերաները, «Մոկաց Միրզա» բալետ-օպերան (1978թ.), «Վահագնի ծնունդը» խորեոգրաֆիկ կանտատը (1987թ.), «Օրեստ» (1974թ.), «Էդիպ արքա» (1976թ.) բալետները, «Ինքնադիտողություն» (1977թ.), «Հայկ և Բել» (1978թ.), «Ձայն նահատակաց» (1982թ.), «Նեմեսիս» (1994-95թթ), «Խաչված երազներ» (2011թ., 2014թ., 2017թ.) սիմֆոնիաները, սոնատներ դաշնամուրի համար համար 1 և 2 (1975-80թթ), Ջութակի և դաշնամուրի համար (1971թ.), Ֆլեյտայի և դաշնամուրի համար (1978թ.) և այլ երկեր: 1993թ. պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` հայկական հոգևոր երաժշտության տարածման ու պահպանման համար: 2007թ. արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության շքանշանին, 2009թ. «Քրոնիկոն» ստեղծագործության համար՝ ՀՀ Պետական մրցանակի, 2010թ.՝ Ռուսաստանի Հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության մրացանակին, 2011թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2014թ.՝ Վահան Թեքեյանի անվան մրցանակի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, 2017թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալների:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար