Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՁԱՄՈՒԿԱՇՎԻԼԻ

Դաշնակահար

Ծնվել է  1972թ. հոկտեմբերի 30-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1987թ. ավարտել է տեղի թիվ 14 միջնակարգ դպրոցը: 1981-87թթ սովորել է թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային, 1987-91թթ` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսություն բաժիններում: 1991թ. Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի կազմում, որպես սաքսոֆոնահար մասնակցել է Ֆրանսիայում կայացած «Եվրոֆանֆար» և «Ֆանֆարներ առանց սահմանների» փողային նվագախմբերի միջազգային մրցույթ-փառատոներին, որտեղ նվագախումբը արժանացել է Գրան Պրի մրցանակի: 1996-2005թթ աշխատել է Գյումրիի «GMR» ձայնագրամն ստուդիայում` որպես գործիքավորող, 2000թ.` Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի կազմում` որպես սաքսոֆոնահար: 2005-07թթ եղել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2008-09թթ հանդես է եկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծի երաժտախմբում` որպես անհատ գործիքային կատարող: 2011թ. ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժինը` սանալով երաժտագետի որակավորում: 2010-13թթ հանդես է եկել «Շանթ» հեռուստաըկերության «Հայ սուպերսթար», «Իքս Ֆակտոր» երաժշտական նախագծերի գալա համերգներում` որպես երաժշտախմբի անհատ կատարող, այնուհետև` խմբի ղեկավար: 2008թ-ից աշխատել է «էմի-Բի» պրոդյուսերական ընկերության ձայնագրման ստուդիայում` որպես հնչյունային ռեժիսոր և երաժտական գործիքավորող: 2013թ-ից եղել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» նախագծի երժշտական ձևավորողն ու նվագախմբի ղեկավարը: Որպես գործիքավորող, հեղինակել է մի շարք ստեղծագորձություններ, այդ թվում` «Շանթ» հեռուստաընկերության «Տանձը» և «Ջեմիկը» հեռուստասերիալների երաժշտական ձևավորումը: Գործիքավորել է մանկական «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները: Մասնակցել է մի շարք ռոք փառատոների: Որպես երաժիշտ-գործիքավորող, տարիներ շարունակ համգործակցել է հանրապետությունում գործող մի շարք մշակութային և պրոդյուսերական ընկերությունների, երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների, երաժիշտների և հեռուստաընկերությունների հետ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար