Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԱՐԻԱՆՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 18-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, 2009-10թթ` «Ոսկե Ծիրան»-ի կինոդպրոցում: 2006թ-ից, մի խումբ համախոհների հետ, հիմնել է «Փոփոխությունների թատրոն»-ը, որը 2010թ. վերանվանվել է «Ֆորում թատրոն»: 2007թ-ից նաև «Թատրոն 8»-ի հիմնադիր անդամ է, դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Արթնացիր և երգիր» (Էրժի), «Ավգյան ախոռներ» (Նախարար), «Բումերանգ» (Անջո), «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները» (Աղջիկ), «Խորհրդավոր ընթրիք» (Խորհրդավոր կին), «Բրիտանական ավտոբուս», «Նախընտրական  քարոզարշավ» (Դասախոս), «Նա ով ասաց այո,նա ով ասաց ոչ» (Աշակերտ), «Աղախինները» (Աղախին), «Մետ  արի» (Ալիս), «Ես կին եմ» (Մարիամ), «Չմարդիկ» (Համլետ), մի շարք  մանկական ներկայացումներ: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Երազանքի մեքենա» (2010թ.), «Վերնաշապիկ» (2012թ.) կարճամետրաժ, «Նա ով ասաց այո, նա ով ասաց ոչ» դոկումենտալ ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար