Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Դերասան, պարող

Ծնվել է 1983թ. հունվարի 7-ին, Երևանում: Հաղորդավար, երգչուհի Անի Ամիրյանի ամուսինն է: 1999թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1989-99թթ զուգահեռ սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում և ստացել ժողովրդական պարողի որակավորում: Այդ տարիների ընթացքում հանդես է եկել ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական համույթում` որպես առաջատար պարող, մենակատար: 1999թ. «Սարդարապատ» համույթի կազմով մեկնել է հյուրախաղերի Լոս Անջելես և մենահամերգներով հանդես եկել Գլենդելի «Ալեքս» թատրոնում: 2003թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի արվեստանոցը: Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի Համազգային պետական թատրոնում` որպես դերասան, մասնակցել թատրոնի բեմադրական աշխատանքներին որպես պարուսույց: Մասնակցել է նաև մի շարք մրցույթ-փառատոների և ստացել առաջին կարգի մրցանակներ և պատվոգրեր: Թատրոնի կազմում հանդես է եկել նաև արտասահմանյան հյուրախաղերով մի շարք երկրներում, մասնակցել թատերական փառատոների: 2002թ. Հայաստանի պարարվեստի պետական քոլեջին կից «Կռունկ» պարային համույթի հետ հյուրախաղերով մեկնել է Իտալիա: 2005-09թթ աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում` որպես առաջատար պարող, մենակատար: Համույթի կազմով մասնակցել է մի շարք միջոցառումների, մենահամերգների, արտասահմանյան հյուրախաղերի: Նույն թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան և պարող: Մի շարք բեմադրություններում կատարել պարային բեմադրական աշխատանքներ և խաղացել գլխավոր դերեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Վ.Շեքսպիրի «Համլետ», Վ.Հյուգոյի «Գավրոշ» և այլն: 2001թ-իցաշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես բելատմայստեր և դերասան: Թատրոնի կազմում խաղացել է մի շարք դերեր և բեմադրել պարեր: Ներկայացումներից են` Կ.Մանյեի «Օսկար», «Բլեզ», Վ.Շեքսպիրի «Համլետ», Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա», Պ.Պռոշյանի «Հացի խնդիր», Գ.Խանջյանի «Արտավազ Շիդար», Ռ.Կունիի «Ջեք-փոթ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Էստոնիա, ԱՄՆ և այլն: 2010թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում` որպես «Դոփապար» և «Դասական պար» առարկաների դասախոս և կուրսի ղեկավար: Նկարահանվել է «Արջաորս» (2009թ.), «Զգուշացեք փողից» (2009թ.), «Պահանջվում է գումար» (2010թ.), «Եղբայրներ» (2011թ.), «Խաչվող հետքեր» (2014թ.) հեռուստասերիալներում, «Փեսացուն կրկեսից» (2012թ.), «Синдром шахматиста» (2013թ.), «Վարդապետի լռությունը» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը» (2015թ.) ֆիլմերում: 2010թ-ից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, 2015թ-ից` Դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահը: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.` Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության պատվոգրերի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար