Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1962թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980-85թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետի ջրային գնդակի բաժնում: 1987-88թթ աշխատել է բժշկական սպորտ դիսպանսերում` որպես մեթոդիստ: Այդ տարիներից սկսել է ստեղծագործել, զբաղվել է գեղանկարչությամբ, արծաթագործությամբ, ապա` ռեժիսուրայով: 1995թ. նկարահանել է առաջին` «Լռություն» կարճամետրաժ տեսաֆիլմը: Նկարահանել է հայ էստրադայի անվանի երգիչ-երգչուհիների  տեսահոլովակներ, մի շարք կարճամետրաժ տեսաֆիլմեր, գովազդային հոլովակներ: Հանդես է եկել նաև որպես համերգային շոուների բեմադրող ռեժիսոր: 2000թ. Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ»  մրցանակներին` Նունե Եսայանի «Շարան» տեսահոլովակի համար, իսկ 2003թ.` նույն մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին` Շուշան Պետրոսյանի «Պատրանքի թևով» տեսահոլովակի համար: Եղել է «1+1=1» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի համահեղինակը` ռուս դրամատուրգ Վադիմ Լևանովի հետ: 2011թ-ից հիմնադրել է «Արև» ֆիլմ ստուդիան և հանդիսանում է ստուդիայի հիմնադիր տնօրենը: 2013թ. նկարահանել է «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար