Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՇԱՀԱՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 7-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1997թ. ավարտել է Գորիսի Ս.Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 2003թ.՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը` ստանալով մագիստրոսի աստիճան: Ուսմանը զուգահեռ թղթակցել է հանրապետական մամուլին, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային թեմաներով նյութեր տպագրել «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ» օրաթերթերում: 2000-02թթ թղթակցել է «Իմպուլս-Մայակ» FM106 ռադիոկայանին` պատրաստել ռադիոռեպորտաժներ «Զարկերակ» լրատվական ծրագրի, «Ուսանողական միջօրեական» լրատվական-ժամանցային ծրագրի համար, եղել է այդ ծրագրերի հաղորդավարը: Մասնակցել է մի շարք սեմինարների, վերապատրաստման դասընթացների: 2002թ. ավարտել է նաև Սուսաննա Ալեքսանյանի ղեկավարած հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը` ձեռք բերելով հաղորդավարի մասնագիտություն: 2003թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Առաջին» լրատվական ծառայության լրագրող և մեկնաբան: