Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

18 սեպտեմբեր, 1913 - 8 նոյեմբեր, 1999

Ծնվել է ՀՀ Ծավ գյուղում (ՀՀ Սյունիքի մարզ): Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում: 1922թ. տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում: Նրա բանաստեղծական նախափորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում: 1938թ. ավարտելով Մոսկվայի Ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը` աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում: 1941-46թթ ծառայել է խորհրդային բանակում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը: Մինչև 1954թ. եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954-61թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1961-66թթ` Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը: 1965թ. պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսություն: 1967-79թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը, 1979թ-ից` «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը: 1949-75թթ (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում, որտեղ 1962-71թթ եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը (1969թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր: Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր: Հիշարժան են նրա «Նոր հերոսի որոնման ճանապարհին» (1965թ.), «Գրականության գլխավոր պրոբլեմը» (1969թ.), «Սերո Խանզադյան» (1975թ.) գրականագիտական ուսումնասիրությունները, «Փառք և տառապանք» (1999թ.) հիշողությունների գիրքը: Գրողի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968թ.), «Սիլվա Կապուտիկյան» (1978թ.) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977թ.) գեղարվեստական ֆիլմերը: 1954-74թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 49-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով և մի շարք մեդալներով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար