Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Կինոռեժիսոր

6 հունիս, 1922 - 30 հունվար, 2000

Ծնվել է ՌԴ Կրասնոդար քաղաքում: Եղել է դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին: 1942-46թթ աշխատել է Երևանի կինոստուդիայում` որպես ռեժիսորի և նկարչի ասիստենտ, 1946-51թթ` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, որտեղ նաև եղել է ռեժիսոր-պրակտիկանտ: 1951թ. էքստերն կարգով ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1982թ-ից` պրոֆեսոր): Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմերում` «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Կոչված են ապրելու» (1960թ.), «Մարտիրոս Սարյան» (1965թ.), «Քաոս» (1973թ.), «Աքսորավայր 011» (1978թ.) և այլն: 1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1976թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: