Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Դրամատուրգ, կինոսցենարիստ

29 մայիս, 1913 - 25 փետրվար, 1986

Ծնվել է Երևանում։ 1939թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1940-52թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես գլխավոր ինժեներ։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ,1971-76թթ՝ միության վարչության քարտուղարը։ Գրել է «Այս աստղերը մերն են» (հեղինակակից՝ Գ.Տեր-Գրիգորյան, բեմադրել է 1950թ.), «Վերածնունդ» (հեղինակակից՝ Գ.Տեր-Գրիգորյան, բեմադրել է 1950թ.), «Սպիտակազգեստ կինը» (1960թ.), «Կովկասի դարպասները» (հեղինակակից՝ Մ.Շաթիրյան, բեմադրել է 1975թ.), «Կայծակի հարվածը» (բեմադրել է 1975թ.), «Երաշխավորություն» (բեմադրել է 1977թ.) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։ Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Պատվի համար» (1956թ.), «Թռիչք անդունդի վրայով» (1959թ.), «Տերտերի ուխտը» (1965թ.), «Կարինե» (1967թ.) ֆիլմերը։ 1951թ. Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» դրաման և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։ 1968թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։