Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԱՐԱՏ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

Կինոռեժիսոր

30 հուլիս, 1935 - 22 հունիս, 1987

Ծնվել է Կամոյում (այժմ` Գավառ): 1963թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը: 1963-68թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր-բեմադրող: 1969թ-ից աշխատանքի է անցել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում` որպես օպերատոր և ռեժիսոր: Կինոռեժիսորի արվեստին բնորոշ է նոր արտահայտչամիջոցների որոնումը: Նկարահանել է` «Բաժբեուկ-Մելիքյան» (1968թ., Անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակ), «Վարդան Աճեմյան» (1969թ., Հովիկ Հախվերդյանի հետ), «Լենինն ու Ալին» (1970թ.), «Հրաչյա Ներսիսյան» (1972թ.), «Դիմանկար» (1972թ.), «Երևան» (1974թ.), «Գարնան երկար օր» (1975թ.), «Գոհար Գասպարյան», «Մինաս Ավետիսյան» (երկուսն էլ` 1977թ.), «Հեյ, ով կա այդտեղ» (1979թ.), «Կոմպոզիցիա» (1980թ.), «Էլիբեկյաններ», «Կոմիտասի քառյակը» (երկուսն էլ` 1980թ.), «Անուշ» (1983թ.), «Վարոս» (1986թ.), «Հովհաննես Զարդարյան» (1987թ.) ֆիլմերը:  Եղել է իր մի շարք կինոնկարների սցենարիստն ու օպերատորը: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար