ՄԱԹԵՎՈՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

14 հուլիս, 1889 - 19 սեպտեմբեր, 1937

Ծնվել է Հայաստանի Տավուշ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1908թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա զբաղվել ուսուցչությամբ։ Մինչ 1914թ. դասավանդել է հայկական մի շարք դպրոցներում: 1918թ. ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետ, սակայն չի ավարտել` համալսարանը փակվելու պատճառով: Առաջին անգամ գրել է մանկական պատմվածքներ և 1908թ. տպագրել «Հասկեր» ամսագրում, իսկ երգիծաբանական պատմվածքները՝ «Խաթաբալա»-ում: 1915թ-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական հայկական թերթերին, 1921թ-ից` «Կարմիր աստղ», «Մարտակոչ» և «Կարմիր ծիլեր» պարբերականներին: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Գրել է պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիետոններ, մանկական պատմվածքներ, հեքիաթներ և պիեսներ: 1921թ. Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը։ Նրա առաջին պատմվածքը` «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը», լույս է տեսել 1907թ., «Հասկեր» պարբերականում։ Որոշ ժամանակ եղել է Վրաստանի Հայ պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավարը։ Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» (հրտ.՝ 1924թ.) կատակերգությունը։ Բեմադրվել է նաև նրա «Ջաղացպան», «Ոճիր», «Գիքոր» (ըստ Հ.Թումանյանի պատմվածքի), «Լայլի և Մաջնուն» պիեսները։ Նրա «Գլուխ պահող Կիկոսը» վիպակի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան 1932թ. նկարահանել է «Կիկոսը» ֆիլմը։ 1936թ. ստալինյան ռեժիմը գրողին ձերբակալել է և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո նրան բանտային խիստ պայմաններում ենթարկել են կտտանքների, որպես «ժողովրդի թշնամի»: Հետագայում արդարացվել է: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար