Յան Ռուստեմ

Գեղանկարիչ

Մարտիրոս Մնակյան

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Նազարյան

Լրագրող, հրատարակիչ

Գևորգ Սինանյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Նոննա Պետրոսյան

Դերասանուհի

Հենրիկ Համբարձումյան

Քանդակագործ, գեղանկարիչ, խեցեգործ

Կարինե Քոչարյան

Դերասանուհի, հաղորդավար

Աբել Աբելյան

Դերասան

Անի Պետրոսյան

Դերասանուհի

Հասմիկ Թորոսյան

Օպերային երգչուհի

Լուսին Վարդանյան

Դերասանուհի

Դիանա Խերանյան

Դերասանուհի

Սահակ Պարթև

Եկեղեցական, մշակութային, պետական գործիչ

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

17 մարտ, 1936 - 9 հուլիս, 2018

Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտական ֆակուլտետը: Սկզբում աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1959թ-ից` «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում: 1960-68թթ եղել է «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը, 1968-71թթ` «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1971-72թթ` ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ռադիոյի հայ գրականության և արվեստի խմբագրության վարիչը, 1975-81թթ` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1982թ-ից` «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1982-89թթ` «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա` գլխավոր խմբագիրը: 1980թ-ից եղել է Հայկական հեռուստատեսության «Գրական կամուրջներ» հրապարակախոսական ամենամսյա հաղորդաշարի հեղինակն ու հաղորդավարը, 1989-91թթ` ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի նախագահը և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Նրա սցենարով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972թ.) և «Հույսի խրճիթներ» (ըստ Երուխանի պատմվածքների) կինոնկարները: 1972թ. Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը բեմադրել է նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը: 1980թ. հեռուստատեսային թատրոնը բեմադրել է «Մենանվագ վայթհորնի համար» պիեսը: Ռուսերեն լույս են տեսել «Ֆանտաստիկան» (Երևան, 1972թ.), «Ցտեսություն, Նաթանայել» (Մոսկվա, 1974թ.), «Սիցիլիական պաշտպանություն» (Մոսկվա, 1977թ.), «Ընտրանի» (Մոսկվա, 1984թ.), «Միքայել Նալբանդյան» (վեպ, Մոսկվա, 1984թ.), էստոներեն` «Երկիր են վերադառնալու երեքը» (Տալլին, 1973թ.), «Ներսես Մաժան դեղագործը» (Տալլին, 1978թ.) երկերը: «Ցտեսություն, Նաթանայել» վիպակը լույս է տեսել ղրղզերեն, շվեդերեն, սլովակերեն, ուկրաիներեն, հունգարերեն: Թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Զ.Սթեյնբեքի, Ջեկ Լոնդոնի, Գաբրիել Գարսիա Մարկես ի և այլոց երկերից։ 1993թ-ից բնակվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է: