Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Դերասանուհի, հաղորդավար

Կարինե Սուքիասյան

Ծնվել է 1951թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: Եղել է դերասան Վլադիմիր Քոչարյանի կինը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստեղծագործական գործնեությունը սկսել է Լենինականի դրամատիկական թատրոնից (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), ուր աշխատելով 4 տարի խաղացել է մի շարք գլխավոր դերեր: 1977-94թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Յ.Գրուշասի «Սեր, ջազ և սատանա» (Բեատրիչե), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Իշխանուհի Աննա), Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» (Քիթի Դյուվալ), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Մագդա), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Լիդիա), Մ.Գորկու «Հատակում» (), Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ» (), Ն.Զարյանի «Հացավան» (Էլուշ), Վ.Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա» (), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Ելենա Անդրեևնա) և այլն: Նկարահանվել է «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Հայրիկ» (1972թ.), «Ռայկոմի քարտուղարը» (1977թ.), «Օդապարուկի օրը» (1986թ.) ֆիլմերում: 1989թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսորական կուրսերում: 1994թ. տեղափոխվել է Նյու Յորք, ուր ելույթներ է ունեցել գրեթե բոլոր հայաշատ նահանգներում` շարունակելով դերասանական գործնեությունը: 1996թ. ստեղծել է «Արձագանք», 2010թ.` «Սփյուռքի ձայնը» հեռուստահանդեսները: 2003թ-ից նաև հանդիսանում է «Ամերիկայի ձայնը» հեռուստաընկերության հայկական բաժնի Նյու Յորքի ներկայացուցիչ-լրագրողը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար