Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՂԱԳՈՐՏՅԱՆ

Կոմպոզիտոր

15 հուլիս, 1930 - 3 հունվար, 1983

Ծնվել է Թբիլիսիում: 1955թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը՝ Արամ Խաչատրյանի դասարանը, 1965թ.՝  ասպիրանտուրան: 1971-83թթ եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի վարչության փոխնախագահը, 1972-83թթ՝ «Սովեստսկի կոմպոզիտոր» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալը: Հեղինակել է «Շունն ու կատուն» (1958թ.), «Ականջներով գլխարկը» (1976թ.) օպերաները, «Սոխակն ու վարդը» (1956թ.), «Սոնա» (1957թ.) բալետները, «Կարինե» (1980թ.) երաժշտական ներկայացումը, Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962-80թթ) և այլ սիմֆոնիաներ, «Լենինն ու Ալին» (1958թ.), «Աշխատանքային հիմն» (1975թ.) օրատորիաները, սիմֆոնիկ պոեմներ՝ «Տոնական նախերգանք» (1970թ.), 10 պիես փողային նվագախմբի համար (1971թ.), «Հանդիսավոր ձոն» (1980թ.), Պարային սյուիտ (1980թ.), Երեք լարային քառյակ (1949-78թթ), Դաշնամուրային հնգյակ (1960թ.), 9 պիես փոքր նվագախմբի համար (1980թ.), ստեղծագործություններ սոլո գործիքների համար՝ դաշնամուրի, թավջութակի, ֆլեյտայի և այլ երկեր: Հեղինակել է նաև շուրջ 40 ֆիլմերի երաժշտություն: 1979թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար