
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

27 նոյեմբեր, 1920 - 16 դեկտեմբեր, 1995
Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), ուր ուսանել է Ս.Աղաջանյանի, Վ.Գայֆեջյանի, Գ.Գյուրջյանի, Ս.Առաքելյանի մոտ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), պարգևատրվել շքանշանով և մեդալներով: 1946-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1951-59թթ դասավանդել է նույն ինստիտուտում: 1959-92թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` ձևավորելով ավելի քան 200 հեռուստաներկայացումներ և ֆիլմեր: 1953թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Նրա թատերական էսքիզները ներկայացվել են հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ գործերի անհատական պատկերահանդեսներ բացվել են հետմահու 1996թ., 2004թ., 2011թ. Երևանի նկարչի տանը: Հեղինակել է հարյուրավոր գեղանկարչական աշխատանքներ և թատերական բեմադրություններ: Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստի, թատերական ընկերության ֆոնդերում, ինչպես նաև տարբեր մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: 2010թ. հրատարակվել է նկարչի ստեղծագործությունների ալբոմ` նվիրված ծննդյան 90-ամյակին: