Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ

Տպագրիչ

15 - 16-րդ դար

Եղել է հայ առաջին տպագրիչը, հայկական տպագրության սկզբնավորողը և հիմնադիրը: 1512-13թթ Վենետիկում գործել է սարքավորած առաջին հայկական տպարանը, որտեղ լույս է ընծայել հավանաբար 6 գիրք, որոնցից պահպանվել են 5-ը: Տպագիր գրքերից առաջինը` «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, որտեղ ընդգրկված են ընդարձակ հատվածներ ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Այնուհետև տպագրել է «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան», «Պատարագատետր» գրքերը, որը ներկայացնում է պատարագի կարգը հայ եկեղեցում: «Պարզատումարը» 1512թ-ից հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է: «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից: Տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են և դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր: Տպագրությունը երկգույն է` սև ու կարմիր: Գրքերը փոքր են` կաշվե զարդանկար կազմերով: Վերջին էջերին տպագրիչի տպանշանն է` լատիներեն D.I.Z.A. տառերով` Dei Servus Iakobus Zanni Armenius (Աստծու ծառա Հակոբ Ծաննի Հայ): Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով: Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները: Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը: