Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կոմպոզիտոր

25 մարտ, 1944 - 23 օգոստոս, 2019

Ծնվել է Կիրովաբադում (այժմ՝ Գանձակ): 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երաժշտական ձևավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Օգոստոս» (1976թ.), «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.), «Խոշոր շահում» (1981թ.), «Մեր պապերի քայլերգը» (1980թ.), «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Անիծվածները» (1991թ.), «Ձայն բարբառոյ» (1991թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.), «Խենթ հրեշտակը» (2000թ.), «Հերոստրատ» (2001թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն: Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմի երաժշտություն, որոնց թվում է` «Հայկական ԽՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»: Հեղինակել է նաև Սիմֆոնիա (1984թ.), Արաբեսկներ, սիմֆոնիա պատկերներ, «Գովք խաղողին, գինուն և գեղեցիկ դպրության» կանտատը (1970թ., Ե.Չարենցի տեքստերով), Գալարափողի կոնցերտ (2000թ.), 2 լարային կվարտետ (1968թ., 1970թ.), «3 իրիկնային երգ» (1971թ.), «Աշուն» (1972թ.) վոկալ շարքերը, 3 քաղաքային երգ (Լի Բոյի, Վ.Տերյանի, Մ.Մեծարենցի տեքստերով), «Տողեր Դավթի սաղմոսներից», 3 խմբերգ (Ա.Իսահակյանի տեքստերով), թատերական ներկայացումների համար երաժշտություն: 2004թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարը: Միությանը կից հիմնադրել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան, որի ղեկավարն է եղել: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Նույն թվականին արժանացել է նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992թ.) ֆիլմի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար