Գուրգեն Մահարի

Արձակագիր, բանաստեղծ

Միխայիլ Անդրիասով

Արձակագիր, ակնարկագիր

Լևոն Բաբայան

Պատմաբան

Լիլի Չուքասզյան

Օպերային երգչուհի

Ներսես Ունանյան

Քանդակագործ

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

Հրանտ Գյուլասարյան

Բանաստեղծ, արձակագիր

Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի

Սերվետ Պողոսյան

Ճարտարապետ, գեղանկարիչ

Աշոտ Բեգլարյան

Գրող, լրագրող, թարգմանիչ

 

 

 

 

ԷՄԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիրիժոր, կոմպոզիտոր

5 օգոստոս, 1930 - 3 օգոստոս, 2000

Ծնվել է Մոսկվայում: Եղել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբորորդին: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Լ.Օբորինի դաշնամուրի, 1958թ.` Ա.Գաուկի դիրիժորական դասարանները: 1957-60թթ եղել է Մոսկվայի մարզային սիմֆոնիկ նվագախմբի, 1962-66թթ` Մեծ թատրոնի դիրիժոր: 1959թ-ից եղել է ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1966-76թթ և 1986-90թթ՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հեղինակել է ավելի քան 100 ֆիլմերի երաժշտություններ («Թեհրան 43», 1981թ.): 1986-88թթ և 1990-91թթ ղեկավարել է Հայաստանի հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ, 1991թ-ից՝ Երևանի պետական կամերային նվագախմբերը: 1972-74թթ դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում, 1990թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնում (1991թ-ից՝ պրոֆեսոր): Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում և արտասահմանում, բեմադրություններ իրականացրել Լեհաստանի, Չեխոսլովակիայի օպերային թատրոններում: Հեղինակել է գիտական աշխատանքներ, տպագրվել է «Սովետական կոմպոզիտոր» պարբերականում: 1975թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար