
Ոսկան Երևանցի
Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի
Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան
Գեղանկարիչ

Իվան Ղալամյան
Ջութակահար

Կարպ Խաչվանքյան
Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան
Բեմանկարիչ

Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ

Հովիկ Վանյան
Դերասան

Հասմիկ Տեր-Կարապետյան
Դերասանուհի

Մանե Սարինյան
Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան
Գեղանկարիչ
ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑ

1 մարտ, 1930 - 1 սեպտեմբեր, 2019
Ծնվել է Երևանում: 1939թ. ուսանել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ.Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946թ.՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ.Դումբաևի դասարանում: 1954թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964թ-ից կոնսերվատորիայում դասավանդել է հարմոնիա (1990թ-ից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն: 1957թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1978-85թթ Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008թ. և 2013թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ: 1962թ. «Լարային քառյակի» (1960թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: