Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ՋԻՎԱՆ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր

14 սեպտեմբեր, 1926 - 27 հունիս, 1988

Ջոն Տեր-Թադևոսյան

Ծնվել է Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վիտոլդ Պորտուգալովի ջութակի, 1960թ.` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները: 1942-52թթ հանդես է եկել որպես ջութակահար: 1952-59թթ դասավանդել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում և եղել է դպրոցի տնօրենը: 1959թ-ից ապրել է Մոսկվայում: Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են նրա 2 սիմֆոնիաները (1957թ., 1959թ.՝ «Մ.Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում: Գրել է նաև՝ Սիմֆոնիետ (1983թ.), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977թ.), լարային կվարտետներ (1955թ., 1967թ.), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե.Չարենցի հիշատակին» (1963թ.), «Հեղափոխության և կուսակցության մասին» (Վ.Մայակովսկու խոսքերով, 1966թ.), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970թ.), արևելյան (1956թ.), արաբական (1968թ.), բուրյաթական (1975թ.) թեմաներով, գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն, որոնցից են` «Երկու կյանք» (1961թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Նամուս» (1974թ.), «Ժայռը» (1978թ.), «Վերադարձի գինը» (1983թ.), «Խնձորի այգի» (1985թ.) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար