
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ԳՐԻԳՈՐ ՀԱԽԻՆՅԱՆ

20 ապրիլ, 1926 - 6 մարտ, 1991
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1961-76թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1970թ-ից` Երևանի կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր): 1974թ-ից եղել է Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահը: Հեղինակել է «Լեգենդի մարդը» (1970թ.), «Ծովինար» (1973թ.) օպերաները, «Ախթամար» (1961թ.), «Լոռեցի Սաքոն» (1961թ.), «Ուռենի» (1963թ.) բալետները, «Գլխի գինն է 50 միլիոն» երաժշտական կոմեդիան (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Հայաստան» (1983թ.), «Մեծ հաղթանակ» (1985թ.) կանտատները, «Թոնդրակեցիներ» օրատորիան (1966թ.), 4 սիմֆոնիա (1969թ., 1975թ., 1978թ., 1983թ.), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957թ.), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977թ.), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987թ.), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988թ.) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար: Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1990թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: