Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Դիրիժոր

1 հունվար, 1927 - 31 հոկտեմբեր, 1997

Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը` Կարպ Դոմբաևի դասարանը, 1963թ.` դիրիժորական բաժինը` Միքայել Մալունցյանի դասարանը: 1966-85թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1972թ-ից` նաև գեղարվեստական ղեկավարը: Նրա կատարողական արվեստին հատուկ է եղել երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը: Հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթյան հանրապետություններում և Չեխոսլովակիայում: 1970թ. արժանացել է Պոդեբադի պատվավոր քաղաքացու կոչման: 1951թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը (1977թ-ից` պրոֆեսոր): Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ Երևանի և Մոսկվայի ստուդիաներում: Հեղինակել է «Ջրհորի մոտ» ֆիլմի երաժշտությունը: 1985-86թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 1979թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1983թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: