ՌԱՖԻԿ ԲԱԲԱՅԱՆ

Գեղանկարիչ

27 դեկտեմբեր, 1927 - 16 դեկտեմբեր, 2011

Ծնվել է Դիլիջանում: Եղել է դերասանուհի Լեյլի Խաչատրյանի ամուսինը: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում: Լավագույն աշխատանքներից են` Ն.Գիլենի (1956թ.), Լոնգֆելլոյի (1958թ.), Ավետիք Իսահակյանի (1959-64թթ), Հովհաննես Թումանյանի (1969թ.) ստեղծագործությունների մոտիվներով կատարած գրաֆիկական գործերը: «Հայֆիլմ» կինոստուդիայում ձևավորել է «Բարև, ես եմ» (1965թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ.), «Անցյալի արձագանքները» (1970թ.), «Տղամարդիկ» (1972թ.) կինոնկարները: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1983թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար