Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Արձակագիր, լրագրող

Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, ՀՀ Աշնակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1975-76թթ աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, 1976-77թթ` Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում, 1977-86թթ` «Ծիծեռնակ», 1986-94թթ` «Գարուն» ամսագրերի խմբագրություններում: 1993-95թթ հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» և «Էրգիր» թերթերը: 1998-2003թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը: 2003թ-ից մարզական լրագրություն է դասավանդում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որտեղ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է (1999թ-ից` պրոֆեսոր): 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակել է Ֆուտբոլի հանրագիտարան (1999թ., համահեղինակ): գրողի պատմվածքների ու վիպակների թեման գյուղն է` իր հոգսերով, առօրյայով: Հրատարակվել են նրա «Հարյուր կռունկ» (1979թ.), «Մառախուղ», (1985թ.), «Շոգիլք» (2001թ.), «Ամպշող արև» (2001թ.), «Էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ» (մենագրություն, 2008թ.), «Հովն ընկավ» (2012թ.), «Երեք խնձորների արկածները» (մանկական, 2013թ.) գրքերը: Գրել է նաև մանուկների համար: Հրատարակվել են «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու», «Խաղաղ կեսօր» պատմվածքների և հեքիաթների ժողովածուները, «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակ» և այլ հեքիաթներ: Նրա սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» (1989թ.) գեղարվեստական կինոնկարը, իսկ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է նրա «Մեր բաժին ուրախությունը» (2003թ.) դրաման: Թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն: 2016թ-ից ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է: 1986թ. նրա «Շեկոն» պատմվածքն արժանացել է ՀԳՄ և «Գարուն» ամսագրի «Կարճ պատմվածք» մրցանակի, իսկ 1987թ. «Խաղաղ կեսօր» և «Մառախուղ» ժողովածուների համար՝ Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման: 2003թ. «Ամպշող արև» և «Շոգիլք» գրքերի համար արժանացել է «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության մրցանակի։ 2012թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի և Հովաննես Թումանյանի անվան մեդալի, 2018թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: