
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

22 հունվար, 1922 - 19 մարտ, 1986
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1944թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-48թթ սովորել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-51թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1950-51թթ՝ «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը, 1954-86թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սովետական գրականության բաժնի վարիչը։ 1950թ. «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1963թ. «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969թ-ից՝ պրոֆեսոր)։ Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966թ., ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-86թթ)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970թ., ռուսերեն) հայ գրականությանը նվիրված բաժինները։ 1976թ. Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ՝ Վաչե Նալբանդյան և Սերգեյ Սարինյան)։ 1980թ. Երևանում ռուսերեն հրատարակվել է նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։ Հեղինակել է «Լուսաբացից առաջ» (1961թ.) ֆիլմի սցենարը: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972թ.) և Ժողովուրդների բարեկամության (1982թ.) շքանշաններով։ 1974թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1979թ.` ՀՀ Պետական մրցանակի («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար): Մահացել է Երևանում: