Գրիգոր Գապասաքալյան

Բանաստեղծ, երաժիշտ, խազագետ

Հովսեփ Արղության

Եկեղեցական, մշակութային գործիչ

Սմբատ Դավթյան

Թատերագետ, լեզվաբան

Կարապետ Իբրըիլյանու

Արձակագիր, բանասեր, թարգմանիչ

Քրիստափոր Քուշնարյան

Կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան

Արարատ Ղարիբյան

Գեղանկարիչ

Արամ Ղարիբյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Սուրեն Ստեփանյան

Գեղանկարիչ

Գևորգ Աճեմյան

Արձակագիր

Արամ Սաթյան

Կոմպոզիտոր

Գեորգի Մանգասարյան

Կիթառահար, երգիչ

Լևոն Տեպիկյան

Գեղանկարիչ

Մարինա Գրեգ

Հաղորդավար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կինոռեժիսոր

21 ապրիլ, 1901 - 20 հուլիս, 1930

Ծնվել է Լոռիում: 1921թ. Երևանում հիմնադրել է առաջին պատկոմական (պատանի կոմունարներ) ջոկատները, որոնց շնորհիվ բազմաթիվ որբ ու անտուն պատանիներ են հավաքագրվել մանկատներից, փողոցներից և այլ վայրերից, կրթվել ու դաստիարակվել են, ստացել մասնագիտություն: Ակտիվ աշխատանք է տարել նրանց տարածման ուղղությամբ նախ Հայաստանում, ապա` ողջ Անդրկովկասում: 1923թ. ընտրվել է Հայաստանի պատկոմական կազմակերպության կենտրոնական շտաբի պետ: Նույն թվականին կուսակցության Անդրերկրկոմը նրան փոխադրել է Թիֆլիս` կազմակերպելու և ղեկավարելու անդրկովկասյան կոմունիստական պատանեկան շարժումը: Հետագայում ընտրվել է Անդրկովկասյան պատանեկան կոմունիստական Լենինի անվան կազմակերպությունների բյուրոյի նախագահ: 1925թ. աշխատել է ֆիզկուլտուրայի Գերագույն խորհրդում` որպես պատասխանատու քարտուղար: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աշխատանքային դպրոցների մայրենի լեզվի նոր դասագրքեր կազմելու գործին: Եղել է պրոլետարական «Նոյեմբեր» գրական խմբերի կազմակերպիչներից մեկը, որոնք հետագայում` 1925թ. միացվել են Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիային: Ծավալել է նաև գրական-գեղարվեստական գործունեություն: Գրել է մանկապատանեկան թատերախաղեր («Ով աշխատի` նա կուտի», «Համր Մաթին» և այլն), որոնք տպագրվել են «Պատկոմ», «Պիոներ»  ամսագրերում, «Ավանգարդ» թերթում: Կյանքի վերջին տարիներին աշխատել է Հայկինոյում, որպես կինոբեմադրիչ և կարճ ժամանակահատվածում էկրան է հանել մի շարք ֆիլմեր` «Խասփուշ» (1927թ.), «Հաշիմ» (1928թ.) և այլն: Մահացել է Դիլիջանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար