Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ՊԱՏՎԱԿԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

19 օգոստոս, 1898 - 13 հունվար, 1948

Ծնվել է Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան): 1917-19թթ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, կռվել թուրքական ռազմաճակատում, այնուհետեւ` Կարմիր բանակի շարքերում: 1923թ. ավարտել է Թբիլիսիի թատերական դպրոցը: 1922-25թթ աշխատել է  Վրաստանի «Պետկինոարդ» կինոստուդիայում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 1926թ. տեղափոխվել է Երևան և աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: 1937թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացները: Գրել է նաև մի շարք ֆիլմերի սցենարներ: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Չար ոգի» (1927թ., Մ.Գեյովանիի հետ), «Տասնվեցերորդը» (1928թ.), «Մեկ օր հածանավի վրա» (1928թ.), «Ալեքսանդր Սպենդիարովի հուղարկավորությունը» (1928թ.), «Հինգը խնձորին» (1928թ.), «Սև թևի տակ» (1930թ.), «Կիկոս» (1931թ.), «Երկու գիշեր» (1932), «Արևի զավակը» (1933թ.), «Լեռնային հեղեղ» (1939թ.), «Գվարդիականի կինը» (1943թ.) և այլն: «Կիկոս» և «Երկու գիշեր» ֆիլմերում նոր տեսանկյունից է մեկնաբանել պատմահեղափոխական թեման հայկական կինոյում, կերպարները բացահայտել է սուր երգիծանքով և նուրբ հոգեբանությամբ: 1938թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: