Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

26 օգոստոս, 1887 - 25 հոկտեմբեր, 1973

Ծնվել է Թիֆլիսում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Թիֆլիսի հայկական վարժարանում: 1907-09թթ սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է դաշնամուր Շուլցի մոտ: 1915թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Վ.Կալաֆատիի, Մ.Շտեյնբերգի, Մ.Վիտոլի դասարանները: Ուսումից հետո սկսել է դասավանդել Թիֆլիսի (1923-54թթ) և Երևանի (1934-37թթ) կոնսերվատորիաներում (1941թ-ից` պրոֆեսոր): 1900-ականների սկզբին ծանոթացել է Կոմիտասի հետ: Ստեղծագործության հիմնական ժանրը եղել է դաշնամուրային մանրանվագը: Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ: Նրա «Արևելյան պարերը» (1910-13թթ) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում: Գրել է դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-18թթ, 1915-23թթ), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917թ.), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932թ.), «Նարինե» բալետը (1938թ., չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-43թթ), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945թ., բեմադրվել է 1946թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) և այլ ստեղծագործություններ: Մշակել է մի շարք ժողովրդական, աշուղական երգեր, գրել է ռոմանսներ, երաժշտություններ ֆիլմերի («Կարո», «Քաջ Նազար», «Տերն ու ծառան») և թատերական պիեսների համար (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն): Կոմպոզիտորի աշակերտներն են եղել բազմաթիվ հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ, կոմպոզիտորներ` Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը և այլք: 1936թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1960թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար