
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, փորձաշրջան ացնել Տարտուի «Վայնեմույնե» թատրոնում (Էստոնիա): 1974-75թթ հանդես է եկել որպես դերասան և ռեժիսոր հեռուստաթատրոնում: 1979թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորասցենարական բարձրագույն դասընթացները` Ն.Միխալկովի արվեստանոցը: 1980թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանվել է «Ռայկոմի քարտուղարը» (1977թ.), «Խենթ հրեշտակը» (2000թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Վավերագրող» (2003թ.) և այլ ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Չեզոք իրավիճակ» (1978թ.), «Արարման ութերորդ օրը» (1980թ.), «Սիրամարգի ճիչը» (1983թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Ֆրուզե Դովլաթյան» (1986թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Տասներեքերորդ առաքյալը» (1987թ.), «Արյուն» (1991թ.), «Գյումրի-ռևյու» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Խենթ հրեշտակը» (2001թ.), «Ժանո» (2004թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Փուշը» (2013թ.) և այլ: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: