ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լրագրող, հաղորդավար

Ծնվել է 1973թ. մայիսի 9-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը, 1995թ.` Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` միկրոէկոնոմիկա մասնագիտությամբ: 1991-92թթ եղել է «21» երիտասարդական թերթի համահիմնադիրը: 1993-95թթ թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին: 1995-96թթ եղել է «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, 1997-98թթ` ՀՀ նախագահի մամուլի ծառայության աշխատակից, 1998թ.` «Կայմ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, 1998-2000թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարը, 2000-10թթ` հեռուստաընկերության գործադիր տնօրենը: 2010-13թթ եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: 2013թ-ից «Պանարմենիան» հեռուստահոլդինգի գործադիր տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար