Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԹԱՐՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

Ստեփան Թարխանյան

17 օգոստոս, 1899 - 20 մայիս, 1954

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը: 1918թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը, 1927թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1920թ. արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: 1927թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ձևավորել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» և այլ ներկայացումներ: Եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» (1932թ.), «Կիկոս» (1933թ.) ֆիլմերի նկարիչը: Հեղինակել է Վանո Խոջաբեկյանի (1930թ.), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945թ.) դիմաքանդակները: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար