Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ

Դերասան

22 նոյեմբեր, 1930 - 26 դեկտեմբեր, 2010

Ծնվել է Թբիլիսիում: 1951թ. տեղափոխվել է Երևան: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1955-73թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում, որը խաղացել է ավելի քան 350 անգամ: 1973-2006թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են`Ա.Պապայանի «Շշմեցուցիչ հարված» (Վանիկ), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Ագրիպաս աղա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Սուտլիկ որսկանը» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Պատահար հուլիսին» (1982թ.) «Հող և ոսկի» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: