
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ

22 նոյեմբեր, 1930 - 26 դեկտեմբեր, 2010
Ծնվել է Թբիլիսիում: 1951թ. տեղափոխվել է Երևան: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1955-73թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում, որը խաղացել է ավելի քան 350 անգամ: 1973-2006թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են`Ա.Պապայանի «Շշմեցուցիչ հարված» (Վանիկ), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Ագրիպաս աղա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Սուտլիկ որսկանը» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Պատահար հուլիսին» (1982թ.) «Հող և ոսկի» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: