Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՄԱՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

18 ապրիլ, 1897 - 21 դեկտեմբեր, 1971

Ծնվել է Երևանում: 1916թ. ավարտել է տեղի առևտրական դպրոցը: 1918-20թթ մասնակցել է քաղաքացիական պատերազմին: 1922թ-ից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում` որպես դերասան և ռեժիսորի օգնական: 1924թ. ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան: 1930թ-ից աշխատել է որպես «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Կոլխոզային գարուն» (1929թ.), «Միշտ պատրաստ» (1930թ.), «Կիմը հերթապահ» (1930թ.), «Մեքսիկական դիպլոմատներ» (1931թ.), «Քրդեր- եզդիներ» (1932թ.), «Գիքոր» (1934թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Կրակ անտառում» (1941թ.), «Դուստրը» (1942թ.), «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «01-99» (1959թ.) և այլն: Նկարահանել է նաև 15 վավերագրական ֆիլմ: Աշխատել է ֆիլմերի` հայերեն լեզվով կրկնօրինակման վրա: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1967թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում: