
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԱՄԱՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

18 ապրիլ, 1897 - 21 դեկտեմբեր, 1971
Ծնվել է Երևանում: 1916թ. ավարտել է տեղի առևտրական դպրոցը: 1918-20թթ մասնակցել է քաղաքացիական պատերազմին: 1922թ-ից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում` որպես դերասան և ռեժիսորի օգնական: 1924թ. ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան: 1930թ-ից աշխատել է որպես «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Կոլխոզային գարուն» (1929թ.), «Միշտ պատրաստ» (1930թ.), «Կիմը հերթապահ» (1930թ.), «Մեքսիկական դիպլոմատներ» (1931թ.), «Քրդեր- եզդիներ» (1932թ.), «Գիքոր» (1934թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Կրակ անտառում» (1941թ.), «Դուստրը» (1942թ.), «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «01-99» (1959թ.) և այլն: Նկարահանել է նաև 15 վավերագրական ֆիլմ: Աշխատել է ֆիլմերի` հայերեն լեզվով կրկնօրինակման վրա: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1967թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում: