ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ

Կինոսցենարիստ, դրամատուրգ

Ծնվել է 1950թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Հեղինակել է մի շարք անիմացիոն ֆիլմեր, սցենարներ «Երալաշ», «Բումերանգ» հեռուստապատումների, մի քանի երաժշտական և դոկումենտալ ֆիլմերի, հեռուստահաղորդումների, սերիալների համար: Ֆիլմերից են` «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Մեկ կիրակի» (1988թ.), «Անապատ» (1991թ.), «Ծովահենների իշխանություն» (1994թ.), «Բնավորություններ տղամարդկանց համար» (1997թ.), «Գոյատևման դպրոց» (2001թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Գեղեցիկ ապրելը չես արգելի» (2008թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011թ.) և այլն: Ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտասահմանյան մի շարք պարբերականներում: 1982թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարիստական խմբի անդամ, 1990թ.՝ «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը: 1992-95թթ ապրել և աշխատել է Սոչիում, որտեղ հիմնել է «Черноморская здравница» և «Курортная газета» թերթերը: 1996-2001թթ եղել է մոսկովյան «Три кита» կինոստուդիայի փոխնախագահը: Երևանում հիմնել և ղեկավարում է «Գժուկ» երգիծական կինոհանդեսը: 2004թ. արժանացել է Գատչինի կինոփառատոնի առաջին մրցանակին` Վ.Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» սցենարի համար, 2006թ.` Մոսկվայի «Հույս, Հավատ, Սեր» մրցույթի դիպլոմի` լավագույն սցենարի համար: 1987թ-ից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, հետագայում՝ Սցենարիստների համառուսաստանյան ընկերակցության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար