Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ

Թարգմանիչ

15 փետրվար, 1940 - 7 հունվար, 2011

Ծնվել է Երևանում: Եղել է արվեստաբան Սարգիս Բայանդուրի և բանաստեղծ Մարո Մարգարյանի դուստրը, գեղանկարիչ Աշոտ Բայանդուրի քույրը: 1962թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը: 1960թ-ից սկել է գրական գործունեությունը: Կատարել է մի շարք թարգմանություններ հայերենից ռուսերեն և հակառակը: Նրա թարգմանությամբ ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել Դ.Դեմիրճյանի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, 1964թ.), Գ.Մահարու «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966-67թթ), Գ.Սևանի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966թ.), Հ.Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967թ.), «Օգոստոս» (Մոսկվա, 1973թ.), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974թ.), «Հատընտիրը» (Մոսկվա, 1980թ.), Կ.Տոնոյանի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1976թ.), Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971թ.), Հ.Քոչարի «Նահապետը» (Մոսկվա, 1974թ., համահեղինակ՝ Հակոբ Սալախյան), «Ավանդապատումը» (Երևան, 1979թ.), Ա.Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976թ.), Ս.Զորյանի «Պատմվածքներ» (Մոսկվա, 1977թ.), Հ.Թումանյանի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969թ.)։ 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1990-95թթ եղել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, որից հետո սկսել է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ: 1967թ. տարվա լավագույն թարգմանության համար արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին (Հ.Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար)։ 1992թ. դարձել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր: Մահացել է Երևանում: