
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

24 օգոստոս, 1940 - 26 հուլիս, 2017
Ծնվել է ՀՀ Երնջատափ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա` Մոսկվայի կինոդրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Հեղինակել է վեպեր, վիպակներ, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարներ։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել է «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց» և «Ալեքսանդր Բակունց» գեղարվեստավավերագրական կարճամետրաժ ֆիլմերը։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Այս ճանապարհը» (1977թ.), «Իմ և քո ծուռը» (1980թ.), «Ապաստան» (1983թ.), «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը» (1985թ.), «Երազախաբ ավետարան» (2003թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Եվգենի Նոսովի «Աֆրոդիտեի տաճարը» (1983թ.), Լաքսնես Հալդորի «Իսլանդական զանգ» (1985թ.), Ֆեոդոր Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ., համահեղինակ՝ Լ. Տեր-Մինասյանը), «Պատմվածքներ» (2005թ.) աշխատությունները: 1977թ. «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուի համար Մոսկվայում արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակին, 1988թ. «Իմ պատանի նախնիներ» վեպի համար՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակին: Մահացել է Երևանում: