
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԱՔՍՄԱՆՅԱՆ

3 հունիս, 1911 - 12 մարտ, 1982
Ալեքսանդր Մանուկյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ «Արաքսմանյան» գրական անունը հորինել է ինքը։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928թ. Լենինականում և շրջակա գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ։ 1943թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-73թթ եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակված ստեղծագործություններից հայտնի են՝ «Ճանապարհ դեպի Կամիշին» (վեպ, 1945թ.), «Գյազբել լեռան գաղտնիքը» (վիպակ, 1946թ.), «Ճանապարհորդություն ապակու աշխարհում» (1951թ.), «Պիեսների ժողովածու» (1953թ., 1955թ., 1959թ.), «Ազատությունն աքսորական» (վեպ, 2հ., 1954թ., 1955թ., 1979թ.), «Դավիթ Մալյան» (1957թ.), «Երկունք։ Պիեսներ» (1961թ.), «Արուս Ասրյան» (1964թ.), «Ճամփաներ, ճամփաներ» (վեպ, 1964թ.), «Վարդուհի Վարդերեսյան» (1972թ.), «Արև Բաղդասարյան» (1973թ.), «Պատեր անդունդի եզրին» (դրամատիկական երկեր, 1974թ.), «Թատրոնի արահետներով» (1976թ.), «Հրդեհ» (վեպ, 1976թ., 1984թ.), «Ոստայն» (վիպակ, 1982թ.): Գրողի բազմաթիվ պիեսներ բեմականացվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի և շրջանային մի շարք թատրոններում, որոնցից են՝ «Կոմս Էմմանուել» (1937թ.), «Արծվիկ» (1943թ.), «Անտառները շարժվում են» (1941թ.), «Հրաբխի վրա» (1942թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1945թ.), «Երբ տանն աչքեր չկան» (1957թ.), «Վարդեր և արյուն» (1957թ.), «Քո սրտի կրակը» (1958թ.), «Փիղը պարում է» (1956թ.), «Կյանքի երգը» (1946թ.), «Ատելություն» (1939թ.), «Երրորդ հարկից գլխիվայր», «Արևն է միայն ջերմացնում» (1962թ.), «Այսպես անցնում էին տարիները» (1960թ.), «Վաթսուն տարի և երեք ժամ» (1965թ.), «Իմ մոխրոտը» (1967թ.), «Պատեր անդունդի եզրին» (1971թ.), «Մակագրություն ծառին» (1973թ.), «Զենիթում» (1973թ.), «Ժառանգորդներ» (1976թ.), «Հյուսիսայի ռապսոդիա» (1980թ.), «Մարտիկի երզը», «Կարմիր գլխարկ», «Գառնիկ ախպեր», «Միհրանն ու Ցիբոն», «Հինգ րոպե ճշմարտություն» (1980թ.): Նրա բազմաթիվ երկեր տպագրվել են նաև ռուսերեն լեզվով: 1980թ. «Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար արժանացել է Գ.Սունդուկյանի անվան մրցանակի: 1971թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, 1981թ.` Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Յալթայում, թաղված է Երևանում։