ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Ալեքսանդր Չաուշյանի դասարանում: 1997թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Գերոնտի Թալալյանի դասարանը, 1999թ.` ասպիրանտուրան: Եղել է Խաչատրյանի անվան եռյակի հիմնադիրներից, որի թավջութակահարն է: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Հայաստանի Կամերային և Ֆիլհարմոնիկ նվագախմբերի ու Խաչատրյանի անվան եռյակի հետ: 2005թ. հանդես է եկել Մեծ Բրիտանիայում` դիրիժոր Ալեքսանդր Իվաշկինի ղեկավարությամբ: 2006թ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ներկայացրել է Բեթհովենի եռյակի համար գրված կոնցերտը` ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Ելույթ է ունեցել Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի և այլ երկրների հանրահայտ համերգային դահլիճներում: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական փառատոների: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների հետ` Յ.Ջիսլին, Բ.Անդրիանով, Ա.Գինդին, Տ.Կավակուբո, Վ.Մայեր, Զ.Մքմասթեր, Ա.Բախ, Ա.Սորոկով, Դ.Պոպեն, Դ.Կաշիմոտո և այլք: Երևանի պետական Կամերային նվագախմբի մենակատար-թավջութակահարն է, Հայստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերի տեղակալը: