Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1993-98թթ սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում, 2002-05թթ` ՀՀ Կառավարման պետական ակադեմիայում` պետական ծառայող, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ: 1998-2000թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-02թթ` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 2001-02թթ եղել է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը, 2003-05թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենը, 2007-09թթ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, 2009-11թթ` «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: 1998թ-ից բեմադրել է մի շարք ներկայացումներ թատրոնում և հեռուստատեսությամբ, եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսոր, որոնցից են` «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա (2001թ.), «Հայկյան» երիտասարդական համահայկական մրցանակաբաշխություն (2001-04թթ), «Սասնա էրգիր» համերգ-ներկայացում (2005թ.), ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված «Ոգու տոն» երաժշտաթատերական հանդիսություն (2006թ.), «Խորեն Աբրահամյան» հուշ-երեկո (2006թ.), «Վանուշ Խանամիրյան 80», «Ֆրունզե Դովլաթյան 80», «Ժիրայր Ավետիսյան 80», «Վլադիմիր Աբաջյան 80» հոբելյանական երեկոներ (2007թ.), «Շուշիի ազատագրման 15-ամյակ» (2007թ.), «Սարդարապատ 90», «Երևանի օր 2790», «Հայ օլիմպիականների մեծարման երեկո», «Պարի միջազգային օր», «Երևանի գունազարդ երկինք» (2008թ.), «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ 100», «Վիկտոր Համբարձումյան 100», «Թ.Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ 70» երեկոներ (2008թ.), «Սոս Սարգսյան 80», «Գեորգի Ասատուրյան 85» հոբելյանական երեկոներ (2009թ.), «Ուսուցչի օր» տոնական հանդիսություն, «Կինոաշուն» փառատոնի հանդիսավոր բացում և փակում (2010թ.), ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» երաժշտաթատերական հանդիսություն (2011թ.), «Նորայր Մեհրաբյան 70», «Անդրանիկ Մարգարյան 60» հոբելյանական երեկոներ (2011թ.), «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք» բացման հանդիսավոր միջոցառում (2012թ.), «Հայաստանի կամերային նվագախումբ 50», «Ալբերտ Մկրտչյան 75» հոբելյանական երեկոներ (2012թ.), «Հայակ» կինոմրցանակաբաշխություն (2012թ.) և այլն: Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ» (2008թ.), «Ծննդյանդ խորհուրդը» (2008թ.), «Նպատակներիս ծառը» (2010թ.), «Հայ կինոյի ոդիսականը» (2010թ.): Եղել է «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերը: 2011թ-ից աշխատում է Երևանի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական և մշակութային ծրագրերի համակարգող, ապա` փոխքաղաքապետ: 2001թ. և 2004թ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006թ.` մեդալի, 2010թ.` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012թ.` Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար