Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1956թ. հունիսի 18-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանը: 1975թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ: 1984թ-ից դասավանդել է կոնսերվատորիայում: Դարձել է համամիութենական և միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր: Համերգներով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ երկրներում, եվրոպական և համաշխարհային տարբեր հեղինակավոր բեմերում` Հունգարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և այլն: Հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժորների հետ, այդ թվում` Մ.Շոստակովիչ, Գ.Ռոժդեստվենսկի, Վ.Գերգիև, Ա.Դիմիտրիադի և Պ.Լիլյե: 1989թ. հիմնադրել և ղեկավարել է «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, որի հետ հանդես է եկել բազմաթիվ համերգներում, կատարել ձայնագրություններ: 1989թ. Բելգիայում կայացած համերգային շրջագայության ժամանակ, Բրյուսելի քաղաքապետարանի և սենատի որոշմամբ ջութակահարին շնորհվել է Բրյուսելի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ համերգներից ստացված ողջ եկամուտը փոխանցվել է Սպիտակի 1988թ. երկրաշարժից տուժածներին: 1993թ. Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայից ստացել է հրավեր և տեղափոխվել է Բելգիա, ուր բնակվում է ցայսօր: Ստացել է Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսորի կոչում, միևնույն ժամանակ հրավիրված պրոֆեսոր` Մոնակոյի և Նիցցայի ազգային կոնսերվատորիաներում: Ելույթներ է ունեցել բարեգործական համերգներով` հօգուտ Եվրոպայում գործող հայկական կրթօջախների: