
Բյուզանդ Քեչյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Սամուելյան
Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Սերգեյ Բեգլյարով
Գեղանկարիչ

Ստեփան Շահպազ
Արձակագիր, բանասեր

Մարտիրոս Գավուկչյան
Ճարտարապետ

Ալբերտ Մկրտչյան
Կինոռեժիսոր

Հարություն Դելլալյան
Կոմպոզիտոր

Անահիտ Պարսամյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Հասմիկ Ստեփանյան
Պատմաբան, աղբյուրագետ

Արևիկ Մկրտչյան
Գեղանկարչուհի

Արշակ Զաքարյան
Կինոռեժիսոր

Դավիթ Վարդանյան
Բալետի արտիստ
ՌԱՖԱՅԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆՑ

22 փետրվար, 1944 - 22 նոյեմբեր, 2021
Ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ): 1968թ-ից աշխատել է կինոյում: Որպես բեմադրող-ռեժիսոր նկարահանել է շուրջ 20 խաղարկային և ավելի քան 70 դոկումենտալ ֆիլմեր, որոնցից են` «Երգեր ամպերի տակ» (1976թ.), «Անցում» (1978թ.), «Կարաբաիրի հետքերով» (1979թ.), «Տարեց շեյխի մատանին» (1980թ.), «Ձյուն սեպտեմբերին» (1984թ.), «Ձյուն սեպտեմբերին» (1984թ.), «Տարեց որսորդի քենը» (1986թ.), «Բարձունքներում արթուն են» (1987թ.), «Ռուսական թագի գաղտնիքը» (1991թ.), «Տբաու լեռների առեղծվածը» (1994թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների, արժանացել է մի շարք մասնավոր և պետական մրցանակների: 1978թ-ից եղել է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1976թ. արժանացել է Հյուսիսային Օսեթիայի, 1984թ.` Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1989թ.` Հյուսիսային Օսեթիայի, 2007թ.` Դաղստանի Պետական մրցանակների: Մահացել է Վլադիկավկազում: