Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

17 սեպտեմբեր, 1925 - 5 հուլիս, 2017

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Լևոն Քալանթարի արվեստանոցը: 1955թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: 1972թ-ից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացրել է հեռուստատեսային բեմադրություններ` Վ.Քաչայի «Գավազանը», Մ.Մնացականյանի «Նահանջ տարի» և այլն: Շուրջ 30 տարի ղեկավարել է կինոստուդիային կից կինոդերասանի դպրոց-ստուդիան: Նկարահանել է մի շարք խաղարկային և դոկումենտալ ֆիլմեր, որոնցից են` «Եղիշե Չարենց» (1957թ.), «Անհնազանդ սերունդ» (1959թ.), «Նվագախմբի տղաները» (Հենրիկ Մալյանի հետ, 1960թ.), «Չորսը նույն մորթու մեջ» (1963), «Տերտերին ուխտը» (1966թ.), «Բարեկենդան» (1968թ.), «Կարծր ապար» (1975թ.), «Հեղկոմի նախագահը» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Հող և ոսկի» (Արման Մանարյանի հետ, 1984թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.) և այլն: Գրել է նաև մի շարք ֆիլմերի սցենարներ: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար